rus eng arm
Խորվաթիա
Խորվաթիան մի վայր է, որտեղ հանդիպում են Միջերկրականը, Ալպերը և Պաննոնիան: Թերևս շատ քիչ երկրներ կան Եվրոպայում և ընդհանրապես ողջ աշխարհում, որտեղ այսքան հրաշալի կերպով իրար կողք հավաքված լինեն հրաշալի բնությունը, պատմական հուշարձանները, հրաշալի ծովափը և հարյուրավոր կղզիները, բազմաթիվ ամրոցներն, թավ անտառներն և բազմաթիվ հանքային աղբյուրները: Միջնադարյան Զագրեբը հայտնի է իր Իստրիի հանգստավայրերով, քրիստոնեական Պորեչ, հնագույն Պուլլան և անտիկ ժամանակաշրջանի ավերակներ` Դուբրովնիկը, Կորչուպլան և Մարկասան , ազգային պարկեր Պլիտվիցկյան լճերը և Բրիունի կղզիները:

Մայրաքաղաքը` Զագրեբ

Խոշոր քաղաքները` Զագրեբ, Սպլիտ, Ռիեկա, Օսիեկ

Վարչական բաժանումը: Խորվաթիայի տարածքը բաժանվում է 20 նահանգների , 122 քաղաքի և 424 համայնքի: 21-րդ նահանգի կարգավիճակ ունի նաև Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը:

Կլիման: Խորվաթական ափին Եվրոպայում ամենաշատ արևային ժամերն են լինում: Ամռանը օդի միջին ջերմաստիճանը +30Со … +31Со է: Հանգստի համար լավագույն ժամանակաշրջանը մայիս և սեպտեմբեր ամիսներն են: Երկրի կենտրոնական հատվածներում կլիման չափավոր մայրցամաքային է` շոգ ու չոր ամառ և խոնավ ու ցուրտ ձմեռ: Լեռներում զով ամառ է և ցուրտ ձմեռ առատ ձյունով: Ադրիատիկ ծովի ափին միջերկրածովյան կլիմա է չոր ու շոգ ամառներով և տաք ու խոնավ ձմեռներով:

Տարածքը` մոտ 57 հազար քառ. կմ:

Բնակչությունը` 4 290 612

Լեզուն` խորվաթերեն

Կրոնը` կաթոլիկներ` 87,8 % ուղղափառներ` 4,4 %, մուսուլմաններ 1.3 %

Դրամական միավորը` խորվաթական կունա:

Ժամային գոտին` GMT+1