rus eng arm
Չեխիա
«Չեխիան հյուսիսի Հռոմն է, Եվրոպայի սիրտը և աշխարհի քարե թագի ամենաթանկարժեք քարը»- ասում էր Գյոթեն: Այս երկիրն օժտված է բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ եղել են այստեղ գերելու յուրօրինակ հատկությամբ: Այստեղ Դուք կարող եք տեսնել միջնադարյան բազմաթիվ ամրոցներ ու դղյակներ, «Չեխական Չվեյցարիա» այգին, որը հիանալի է իր մեծությամբ և գեղեցկությամբ, «Չեխական դրախտ» արգելոցը` տուրիստների և ակտիվ հանգստի սիրահարների սիրելի վայրը, խորհրդավոր քարանձավներ, գեղեցկուհի Պրահան, Կառլովի Վարին:


Մայրաքաղաքը` Պրահա:

Խոշոր քաղաքները` Բռնո, Օստավա, Պլզեն, Օլոմուց, Լիբերեց, Գրադեց- Կրալովե:

Վարչական բաժանումը: Չեխիան բաղկացած է 13 մարզերից և մայրաքաղաք Պրահայից:

Կլիման: Բարեխառն է, շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով:

Տարածքը: Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, այն զբաղեցնում է պատմական Մարավիայի և Բոհեմիայի տարածքները, ինչպես նաև Սիլեզիայի մի հատվածը: Հյուսիսում սահմանակից է Լեհաստանին, արևելքում` Սլովակիային, հարավում` Ավստրիային, արևմուքում և հյուսիսում` Գերմանիային: Տարածքը կազմում է 78864 քառ. կմ:

Բնակչությունը` 10403100 մարդ:

Լեզուն` չեխերեն:

Կրոնը` կաթոլիկներ` 89%, բողոքականներ` 5%, ուղղափառներ` 3%, աթեիստներ`40%:

Արժույթը` չեխական կրոնա (CZK)

Ժամային գոտին` GMT+1