rus eng arm
Հարգելի´ ընկերներ և գործընկերներ

«Sunny Tour» տուրիստական ընկերությունն իր գործունեությունն է ծավալում հայկական շուկայում 2008 թվականից: Այս ժամանակվա ընթացքում այն հասցրել է արագ զարգացող ընկերության հեղինակություն ձեռք բերել տուրիստական ծառայությունների ոլորտում: Մեր գոյության կարճ ժամանակաշրջանում մենք հասցրել ենք մեծ փորձ ձեռք բերել, ծանոթանալ ոլորտի նրբություններին, ինչպես նաև շահել հաճախորդների վստահությունը: Հաջող աշխատանքի տարիների ընթացքում մենք կարողացել ենք ձեռք բերել վստահելի ընկերության հեղինակություն, որը միշտ կարող է իրականացնել ցանկացած պատվեր:
«Sunny Tour» ընկերության հետ արձակուրդը հնարավոր է տարվա յուրաքանչյուր ժամանակաշրջանում, ամեն ինչ կախված է միայն Ձեր ցանկություններից:
Մեր ընկերության առանձնահատկությունը բազմապրոֆիլությունն է, մեր ուղղվածությունն արագությունն է, հաճախորդի ցանկությունների իրականացումը: Մեր ընկերության առանձնացնող կողմն այն է, որ այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվում: Մենք առաջարկում ենք հանգստի ցանկացած տեսակ, մշակում ենք ինչպես անհատական, այնպես էլ խմբային ճանապարհորդություններ աշխարհի յոււրաքանչյուր կետ: Առաջարկում ենք թեժ ճանապարհորդություններ բոլորին հասանելի գներով:
Մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, պատասխանատվությունն ու աշխատանքի փորձը ապահովում են բոլոր ծառայությունների վստահելիությունն ու բարձր սպասարկումը: Բոլոր նրանք, ովքեր այցելել են մեզ մոտ մեկ անգամ, դարձել են մեր մշտական հաճախորդները:


«Sunny Tour» տուրիստական գործակալությունն առաջարկում է տուրիստական բարձրակարգ ծառայությունների լայն շրջանակ.

• ավիատոմսերի վաճառք բոլոր ուղղություններով
• հյուրանոցների ամրագրում ամբողջ աշխարհում
• վիզային աջակցություն
• ճանապարհորդություններ աշխարհի ցանկացած կետ
• տրանսֆերային ծառայության կազմակերպում
• բժշկական ապահովագրություն
• զբոսավար-թարգմանիչների ծառայություններ
• ճանապարհորդություններ Հայաստանում
• կրթություն արտասահմանում


Մենք անընդհատ լայնացնում ենք մեր ծառայությունների շրջանակը, որպեսզի մեր յուրաքանչյուր հաճախորդ երբեք մերժում չստանա:Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր գրասենյակում և խոստանում ենք անել ամենը, որպեսզի Դուք սկսեք հանգստանալ արդեն մեր գրասենյակ մուտք գործելուց հետո: Հուսով ենք, որ Դուք, ըստ արժանվույն կգնահատեք մեր ծառայությունների որակը ու հոգածությունը Ձեր հանգստի յուրաքանչուր մանրուքի նկատմամբ:

Վայելե´ք կյանքը «Sunny Tour»-ի հետ:


Գլխավոր տնօրեն` Արմեն Սապոնջյան