rus eng arm
Ինդոնեզիա
Հանգիստը Ինդոնեզիայում էկզոտիկ է, անկրկնելի և հիասքանչ: այն կզղային հանրապետություն է, որը բաժանում է 2 հսկայական օվկիանոսները Հնդկականը և Խաղաղը: Բնությունն այստեղ շռայլ է գտնվել , այստեղ կարելի է հանդիպել բուսական և կենդանական աշխարհի ամենաբազմազան ու հետաքրքիր տեսակները: Կզղիներ-հանգստավայրեր Բալին, Լոմբոկը, Կոմոդոն, Սումատրան, Յավան ճանաչված են իրենց հիասքանչ լողափերով: Էքսկուրսային ճանապարհորդություևններն Ինդոնեզիայով կծանոթացնեն Ձեզ այս երկրի բազմադարյան պատմության և մշակույթի հետ, որտեղ միանում եմն լեգենդները, հեքիաթները, միֆերն ու իրականությունը:

Մայրաքաղաքը` Ջակարտա

Խոշոր քաղաքները` Ջակարտա, Սուրբայա, Բանդունգ, Բեկասի, Մեդան, Տանգերանգ, Դեպոկ:

Վարչական բաժանումը: Ինդոնեզիան ունիտար հանրապետություն է և բաժանվում է նահանգների, որոնք 33-ն են:

Կլիման: Ինդոնեզիայի տարածքի մեծ մասում կլիման էկվատորային է, առանձին հատվածներում նաև սուբէկվատորային: Հարթավայրային գոտիներում ամսական ջերմաստիճանային ցուցանիշը 26°С է: Խոնավության մակարդակը բավականին բաձր է` միջինը` 80 %:

Տարածքը` 1 919 440 քառ. կմ

Բնակչությունը` 237 641 326 մարդ

Լեզուն` ինդոնեզերեն

Կրոնը: Երկրի բնակչության մեծ մասը` 88 %-ից ավելին մուսուլմաններ են, ինչը դարձնում է Ինդոնեզիան աշխարհի ամենախոշոր մուսուլմանական հանրապետությունը:

Դրամական միավորը` Ինդոնեզական ռուպի IDR

Ժամային գոտին` GMT +7…+9