rus eng arm
Մավրիկի
Մավրիկին` Մավրիկիի Հանրապետությունը կղզային հանրապետություն է Հնդկական օվկիանոսի հարավ-արևմտյան հատվածում Մավրիկի, Ռոդրիգես և Ագալեգա, Կարգադոս-Կարախոս արշիպելագի վրա: Այն արդեն վաղուց դարձել է հանրահայտ կինոռեժիսորների, դերասանների, թագավորական ընտանիքների անդամների և միլիոնատերերի սիրած վայրը:

Մայրաքաղաքը` Պորտ-Լուի

Խոշոր քաղաքը` Պորտ-Լուի

Վարչական բաժանումը: Մավրիկին բաժանվում է 9 շրջանների և 3 կախյալ տարածքների:
Կլիման` Այստեղ կլիման տրոպիկական մուսսոնային է: շատ բարր կամ շատ ցածր ջերմաստիճանները Մավրիկիին բնորոշ չեն: Ամռանը ջերմաստիճանը երբեք չի բարձրանում +35 °C-ից , իսկ ձմռանը երբեք չի իջնում +10 °C-ից:

Տարածքը` 2040 քառ. կմ

Բնակչությունը` 1,294 մլն մարդ

Լեզուն`Մավրիկիի սահմանադրությունը չի նշում կոնկրետ պատական լեզու և երկրի բնակիչները խոսում են մավրիկյան քրեոլերեն, ֆրանսիական քրեոլերեն, անգլերեն կամ ֆրանսերեն: Սակայն, անգլերենն ընդունված է համարել Մավրիկիի պետական լեզուն, պետական կառավարման , ադմինիստրատիվ հարցերի և նավաշինության լեզուն:

Կրոնը` Մավրիկիում հիմնական կրոնը հինդուիզմն է (48 %), կաթոլիկությունը(23,6 %) և իսլամը(16,6 %):

Դրամական միավորը` մավրիկական ռուպի

Ժամային գոտին` GMT+4