rus eng arm
Թունիս
Թունիսի Հանրապետությունը տարածքով Հյուսիսային Աֆրիկայի ամենափոքր պետությունն է: Հյուսիսում և արևելքում ողողվում է Միջերկրական ծովով , հարավ-արևելքում սահմանակից է Լիբիային , արևմուտքում` Ալժիրին: Երկրի մեկ երրորդ հատվածը զբաղեցնում է Սահարա անապատը: Ջիբլաթարի նեղուցի և Սուեզի ջրանցքի մոտ գտնվող և Սիցիլիայից , Թունիսը համարվում է Աֆրիկայի ամենահյուսիսային երկիրը և բնական սահման Արևմտյան և արևելյան Մջերկրականների մեջ:


Մայրաքաղաքը` Թունիս

Խոշոր քաղաքը` Թունիս

Վարչական բաժանումը: Թունիսը բաժանվում է 24 վիլայեթների, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 260 շրջանների:

Կլիման : Թունիսում կլիման հիմնականում սուբտրոպիկակն է, միջերկրածովյան , չոր և շոգ ամառներով և համեմատաբար սառը և խոնավ ձմեռներով: Տուրիստական շրջանը Թուիսում սկսվում է ապրիլի վերջից և վերջանում է նոյեմբերի վերջին: Դա կապված է ինչպես ջրի, այնպես էլ օդի ջերմաստիճանի հետ: Երկրի հանգստյան հատվածներում ապրիլի վերջին օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև +23°C, +25°C: Հուլիս, օգոստոս ամիսներին Թունիսի հանգստյան հատվածներում բավականին շոգ է (+35°C և բարձր ): Ամենահարմար շրջանը հանգստի համար սկսվում է սեպտեմբերին և շարունակվում մինչև հոկտեմբերի կեսերը:

Տարածքը` 163 610 քառ կմ

Բնակչությունը` 10,432,500 մարդ

Լեզուն` արաբերեն