rus eng arm
ԱՄԷ
ԱՄԷ-ը երիտասարդ երկիր է, որը ձևավորվել է 7 անկախ էմիրատներից` Աբու Դաբի, Դուբայ, Շարժա, Աջման, Ումմ- ալ- Քուվեյն, Ռաս-ալ-Խայմա, Ֆուջեյրա: Մեծ նավթվայրերի հայտնաբերումը ԱՄԷ-ն դարձրին ժամանակակից պետություն, որի հիանալի կլիմայական պայմանները , բարենպաստ աշխարհագրական դիրքը, ԱՄԷ-ը երիտասարդ երկիր է, որը ձևավորվել է 7 անկախ էմիրատներից` Աբու Դաբի, Դուբայ, Շարժա, Աջման, Ումմ- ալ- Քուվեյն, Ռաս-ալ-Խայմա, Ֆուջեյրա: Մեծ նավթվայրերի հայտնաբերումը ԱՄԷ-ն դարձրին ժամանակակից պետություն, որի հիանալի կլիմայական պայմանները , բարենպաստ աշխարհագրական դիրքը, ժամանակակից հյուրանոցները դարձրել են Էմիրատները տուրիստական խոշորագույն կենտրոններից մեկը:


Մայրաքաղաքը` Աբու Դաբի:

Խոշոր քաղաքները` Աբու Դաբի, Աջման, Դուբայ, Շարժա, Ռաս-ալ-Խայմա, էլ Այն, Ֆուջեյրա:

Վարչական բաժանումը: ԱՄԷ-ը ֆեդերատիվ հանրապետություն է, որը բաղկացած է 7 էմիրություններից` Աբու Դաբի, Դուբայ, Շարժա, Աջման, Ումմ- ալ- Քուվեյն, Ռաս-ալ-Խայմա, Ֆուջեյրա: Յուրաքանչյուր էմիրություն միկրո հանրապետություն է բացարձակ ինքնավարությամբ:

Կլիման` հիմնականում չոր տրոպիկական է:

Տարածքը` 82,880 քառ. կմ:

Բնակչությունը` 4,104,695 մարդ,(33%-ը` էթնիկ արաբներ են, 11%-ը` բնիկ տեղացիներ, մնացածը` այլ երկրներից եկածներ)

Լեզուն` արաբերեն, անգլերեն:

Կրոնը` ԱՄԷ-ի պետական կրոնն իսլամն է, բնակչության 95%-ը մուսուլմաններ են (80%-ը` սուննի, 16%-ը` շիա):

Արժույթը` Դիհրամ:

Ժամային գոտին` GMT+4

Վիզա` Հայաստանի քաղաքացիներին ԱՄԷ մեկնելու համար անհրաժեշտ է ունենալ անձնագիր և վիզա: Սովորական տուրիստական վիզան ձևակերպվում է նախօրոք: Փաստաթղթերի ձևակերպման ժամանակահատվածը 3-ից 5 օր է: Ուրբաթը և շաբաթը ԱՄԷ-ում համարվում են հանգստյան օրեր: Խորհուրդ է տրվում վիզա ստանալու համար դիմել վաղ: