rus eng arm
Իտալիա
Իտալիան պարզապես երկիր չէ, այն կյանքի ոճ է: Այն տուրիզմ է, որտեղ արևային լողափները ողողվում են Միջերկրականի տաք ջրերով, Ալպերը, որոնք հայտնի են իրենց դահուկային ճանապարհներով: Հայտնի ֆուտբոոլային ակումբները, սուրճի տասնյակ տեսակները, ողջ աշխարհում հայտնի իտալական մեքենաները, նորաձևության տները վերջապես բազմաթիվ եկեղեցիներն ու Հռոմեական կայսրության շունչը փոխանցող Կոլիզեյն է: Իտալիան նաև երիտասարդներրով լեցուն բարերն են , նոր տեխնոլոգիաները, Նեապոլի հանրահռչակ պիցցան, գինին:


Մայրաքաղաքը` Հռոմ:

Վարչական բաժանումը: Երկիրը բաժանված է 20 նահանգների, որոնց մեջ մտնում են 110 մարզեր: Ավտոնոմ նահանգներն (որոնք 5-ն են) ունեն իրենց խորհրդարանները, նահանգային խորհուրդներն ու կառավարություն:

Խոշոր քաղաքները` Հռոմ, Միլան, Թուրին, Վենետիկ, Գենույա, Բոլոնիա, Ֆլորենցիա, Նեապոլ:

Կլիման: Կլիմայի բազմազանությունը պայմանավորված է տարածքային երկարությամբ: Իտալիայի հյուսիսում կլիման փոփոխական է` տրոպիկականից մինչև մայրցամաքային: Հուլիսին ջերմաստիճանը բարձրանում է միչև +24 C, հունվարին ` 0 աստիճան: Իտալիայի թերակղզու և կղզու հատվածում կլիման միջերկրածովային է:

Տարածքը` 294,020 քառ. կմ:

Բնակչությունը` 58,735,130 մարդ:

Լեզուն` իտալերեն:

Կրոնը` 95% կաթոլիկներ են:

Արժույթը`եվրո:

Ժամային գոտին` GMT+1