rus eng arm
Ֆրանսիա
Ֆրանսիան գեղեցկության և ճոխության, նրբաճաշակության և բազմաթիվ սերունդների պատմական ժառանգության երկիր է: Ֆրանսիայի յուրաքանչյուր անկյուն կապված է պատմության հետ: Մեզնից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ երազել է գտնվել Ֆրանսիայում` աշխարհի ամենառոմանտիկ, ամենահեքիաթային , վառ ու անկանխատեսելի երկրում, աշխարհի ամենալավ օծանելիքի և ամենալավ գինու ու պանրի երկրում: Այն նույն երկրում, որի մայրաքաղաքը համարվում է նորաձևության մայրաքաղաք:


Մայրաքաղաքը` Փարիզ:

Խոշոր քաղաքները: Ավինյոն, Բիարիցց, Բրետան, Վիշի, Վալ դը Իզեր, Վալ Տորանս, Դիսնեյլենդ, Կանն, Կորսիկա, Կուրշևել, Լա Պլան, Լիոն, Լե դեզ Ալպ, Լե Մենյուիր, Լեզ Արկ, Մարսել, Մեժև, Նիցցա, Նորմանդիա, Փարիզ, Սեն Տրոպե , Ստրասբուրգ, Տին, Շամոնի:

Վարչական բաժանումը: բաժանված է 26 մարզերի, որոնցից 21-ը գտնվում են Եվրոպա աշխարհամասում, 1-ը`(Կորսիկա) Կորսիկա կղզու վրա և ևս 4-ը` անդրծովյան տարածքներում: 26 մարզերը բաժանվում են նաև 100 «դեպարտմենտների», որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 342 շրջանների:

Կլիման: Ֆրանսիայի հիմնական հատվածում կլիման չափավոր ծովային է:

Տարածքը` 545,630 քառ. կմ:

Բնակչությունը` 61,978,000 մարդ (90 %-ը` ֆրանսիացիներ):

Լեզուն` ֆրանսերեն:

Կրոնը` 84% կաթոլիկներ, 4,5% մուսուլմաններ, 1,5% բողոքականներ;

Արժույթը` եվրո:

Ժամային գոտի: GMT+1