rus eng arm
Հոլանդիա
Նիդեռլանդները ոչ միայն իր հրաշալի մայրաքաղաք Ամստերդամն է, որը հիացնում է իր` ոչ մի այլ տեղ չկրկնվող մթնոլորտով, այլև այն շատ գեղեցիկ, կանաչ ու հանգիստ երկիր է: Չնայած նրան, որ աշխարհի քարտեզի վրա այն շատ չնչին տեղ է զբաղեցում, այնտեղով գնալիս դեպի հորզոնն են ձգվում բազամաթիվ դաշտեր և մարգագետիններ, ծաղկային պլանտացիաներ: Երևում են հին փոքրիկ հողմաղացները և էլեկտրաէներգիա արտադրող գերժամանակակիցները: Հետևում են մնում բազմագույն տներով մաքուր քաղաքներն և փոքրիկ գյուղերը: Այս ամենը մարդու վրա հեքիաթային տպավորություն է թողնում:


Մայրաքաղաքը` Ամսերդամ, կառավարության և թագուհու նստավայրը` Հաագա:

Խոշոր քաղաքները` Ամստերդամ, Հաագա(պառլամենտի և կառավարության նստավայր), Ռոտերդամ (երկրի ամենախոշոր նավահանգիստը և աշխահի խոշորագույն նավահանգիստներից մեկը), Ուտրեխտ(երկրի երկաթուղային համակարգի կենտրոնը):

Վարչական բաժանումը` Նիդեռլանդները բաժանվում է 12 մարզերի:

Կլիման: Չափավոր ծովային, շատ խոնավ կլիմա: Հունվարի միջին ջերմաստիճանը`+1-+3°C, հուլիսինը`+16-+17°C: Չնայած տաք կլիմային` հաճախակի արևմտյան քամիներն առաջացնում են ջերմաստիճանի կտրուկ նվազում նույնիսկ ամենատաք ամիսներին:

Տարածքը` 41 526 քառ. կմ:

Բնակչությունը` 16,450 մլն մարդ:

Լեզուն` Նիդեռլանդերեն(Ֆրիսլանդիայում` ֆրիզերեն)

Կրոնը` բողոքականություն, կաթոլիկ:

Արժույթը` եվրո:

Ժամային գոտին` +1.0 GMT

Վիզա`Հայաստանի քաղաքացիներին Հոլանդիա մեկնելու համար անհրաժեշտ է շենգենյան վիզա կնքել Երևանում Գերմանիայի դեսպանատանը: