rus eng arm
Բուլղարիա
Արևոտ և հյուրընկալ Բուլղարիան Բալկանյան թերակղզու կենտրոնն է: Եվրոպայի հրաշալի անկյուններից մեկն է, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է իր նախասիրություններին համապատասխան հանգստյան վայր գտնել: Այն հմայիչ է և´ լողափային հանգստի սիրահարների, և´ լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Դեռևս հին ժամանակներից Բուլղարիայի հանգստյան վայրերում հանգստանալը պատիվ է եղել ողջ Եվրպայում, հատկապես, մեծ համբավ է ունեցել «ոսկե ավազներ» հանգստավայրը: Բուլղարիան միշտ գրավիչ վայր է եղել գեղեցիկ սեռին ներկայացուցիչների համար, և դա զարմանալի չէ, քանի որ այստեղ ստեղծված են բոլոր պայմանները կանացի գեղեցկության և երիտասարդության վերականգնման համար:

Մայրաքաղաքը` Սոֆիա:

Խոշոր քաղաքներ և հանգստավայրեր: Սոֆիա, Արևոտ օր, Արևոտ ափ, Սոզոպոլ, սուրբ Կոնստանտին և Ելենա, Օբզոր, Նեսեբր, Ոսկե ավազներ, Պամպորովո, Բորովեց, Բանսկո, Բուրգաց, Բալչիկ, Ալբենա:

Վարչական բաժանում: Վարչական առումով Բուլղարիան բաժանվում է 28 նահանգների, որոնք էլ բաժանվում են 264 համայնքների: Համայնքները ղեկավարվում են քազաքապետերի կողմից: Կենտրոնական պետական կառավարումը համայնքներում իրականացվում է «համայնքային ղեկավաության» կողմից, որոնց նշանակում է նախարարների խորհուրդը: Եվրոպական միության կարգավորման համաձայն` Բուլղարիայի տարածքը բաժանվում է 2 առաջին կարգի մարզի և 6 երկրորդ կարգի 6 մարզ: Դրանք վարչատարածքային միավորներ չեն, այլ միայն երկրի ստատիստիկ գոտիներ:

Տարածքը` 110993,6 քառ. կմ:

Բնակչություն: Բուլղաիրայի բնակչությունը վերջին տվյալներով (01.03.2001) ընդամենը 7932 է, որոնցից 3 862 465 -ը` տղամարդիկ, 4 066 436 –ը` կանայք և 4 083 –ը` անձիք, ովեր մարդահամար չեն անցել:

Լեզուն` բուլղարերեն:

Կրոն: Բուլղարիայում պետականորեն դավանանքի ազատություն է: Կրոնական կառույցները պետականից առանձին են: Մեծամասնությունը ուղղափառ քրիստոնյաններ են` 6 678 219, հետո` մուսուլմաններ` 966 087 և այլ` 329367:

Արժույթ:Պետական արժույթը բուլղարական լեվն է, որը բաղկացած է 100 պեննից: Տարադրամի փոխանակում: Դուք կարող եք դրամ փոխանակել բանկերում և տարադրամի փոխանակման բազմաթիվ այլ վայրերում: Արժութի փոխանակումը սահմանափակված չէ: Ցանկալի է ունենալ USD կամ EU: Բանկերն աշխատում են աշխատանքային օրերին ժամը 9.00-ից մինչև 12.00 և 13.00-ից` 17.00-ը,: Տարադրամի փոխանակաման կուրսը հայտարարվում է ամեն օր:

Ժամային գոտի: GMT+2