rus eng arm
Հորդանան
Հորդանանը հնագույն երկիր է, բայց, միևնույն ժամանակ, այն գերժամանակաից թագավորություն է, որը ճանապարհորդներին առաջարկում է բազմազանություն, ապահովություն և ավանդական հյուրընկալություն: Այս երկիրն անմիջական կապ ունի հնագույն քաղաքակրթությունների հետ, հենց այստեղ է տեղի ունեցել մարդկության կյանքում կարևոր շրջադարձներից մեկը: Հորդանանը տեղակայված է Սուրբ Երկրի հենց կենտրոնում: Ճանապարհորդության ընթացքում Ձեր ճանապահը կանցնի դաշտերի , սարահարթերի, լեռների և աղբյուրների մոտով:

Մայրաքաղաքը` Ամման:

Խոշոր քաղաքները` Մային, Ամման, Պետրա, Ակաբա:

Վարչական բաժանումը: Հորդանանը բաժանվում է 12 մուխաֆազների(մարզերի): Բոլորը, բացի Էլ Բալկայից, ունեն նաև նույնանուն վարչական կենտրոններ: Մուխաֆազները գլխավորում են քաղաքապետները, որոնք նշանակվում են թագավորի կողմից: Մարզերն իրենց հերթին բաժանվում են 52 շրջանների:

Կլիման: Այստեղ գերիշխում է միջերկրածովյան կլիման, այնպես, որ Հորդանան կարող եք այցելել ամբողջ տարվա ընթացքում:

Տարածքը` 89213 քառ. կմ:

Բնակչությունը: Արաբական բնակչության 50 %-ը այն 800 000 պաղեստինցիների հետնորդներն են հետնորդներն են, ովքեր Իսրայել պետության ստեղծումից հետո և հետագա պատերազմների ժամանակ փախել են Հորդանան: Նրանց մեծ մասը, որը քաղաքացիություն ստանալու իրավունք ունի, դեռ ապրում է փախստականների ճամբարներում: Իրաքյան պատերազմից հետո Հորդանանն ընդունեց շուրջ 200 000 իրաքյան փախստականների: 2008 թվականի տվյալներով Հորդանանի բնակչության թիվը կազմում է 6 198 677 մարդ:

Լեզուն` արաբերեն գրական լեզուն:

Կրոնը: Հորդանանի հողը սուրբ է միաժամանակ 3 կրոնների` քրիստոնեության, իսլամի և հուդդայականության համար: Երևի հենց դրա համար է, որ այս երկրի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության մեջ:
Քրիստոնյաների և հրեաների համար սա այն երկիրն է, որտեղ տեղի են ունեցել այն իրադարձությունների մեծ մասը, որոնց մասին պատմվում է Սուրբ Գրում: Մուսուլմանների համար Հորդանանը օրհնյալ երկիր է, որը գտնվում է մուսուլմանական 3 սրբավայրերի մեջտեղում` Մեքքայի, Մեդինայի և Երուսաղեմի և ականատեսն է իսլամի ստեղծման և դրա` համաշխարհային կրոնի վերածման:

Ժամային գոտին` GMT+2

Արժույթը` հորդանանական դինար: