rus eng arm
Շրի Լանկա
Հնդկական օվկիանոսի կենտրոնում տեղակայված Շրի Լանկան ռեգիոնալ կենտրոն է, որտեղ խաչվում են աշխարհի բազմաթիվ օդային և ծովային ճանապարհներ: Ոչ մի այլ երկիր չի կարող առաջարկել այդքան հետաքրքիր բան միանգամից: ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից պահպանվող աշխարհի 130 պատմական արժեքներից 7-ը գտնվում են հենց այստեղ: Շրի Լանկան հնագույն երկիր է հարուստ պատմությամբ, խորը ավանդույթներով, այն բուդդիզմի համաշխարհային կենտրոնն է և այդ կրոնի հրաշալի հուշարձանների հայրենիքը:

Մայրաքաղաքը` Կոլոմբո:

Խոշոր քաղաքները: Մարավիլա, Վայկկալ, Նեգոմո, Մաունտ-Լավինիա, Վադդուվա, Կալուտարա, Բերուվելլա, Բենտոտա, Իտդուրուվա, Կոսգոդա, Հիկկադուվա, Գալլե, Կոգգալա:

Վարչական բաժանումը: Գոյություն ունի 1987 թվականից: Մինչև 1987 թվականը բոլոր բաժանումներն արված էին գաղութային ժամանակների պես: Տարածքը բաժանվում է նահանգների:

Կլիման: Բնորոշ է տրոպիկական կլիման` ամբողջ տարին բարձր ջերմաստիճանով` 30 °С, կղզու միակ խոնավ հատվածը տեղակայված է երկրի հարավ-արևմտյան մասում:

Տարածքը` 65 610 քառ. կմ:

Բնակչությունը: Շրի Լանկայի բնակչությունը 74%-ով բաղկացած է սինգալներից, 18 %-ով` թամիլներից, որոնցից առանձնացնում են ցեյլոնյան թամիլներ(12,6 %) և Շրի Լանկայի թամիլներ(5,5 %): Բացի այդ երկրում ապրում են 7 % մավրեր(մուսուլմաններ): 69 % բուդդիստներ, 15% ինդուսներ և 8-ական տոկոս քրիստոնյաներ և մուսուլմաններ:

Լեզուն: Պետական լեզուն սինգալերենն է, ինչպես նաև պետականին հավասարեցված են անգլերենը և թամիլերենը:

Կրոնը` բուդդիզմ, հինդուիզմ, քրիստոնեություն, իսլամ:

Արժույթը` Շրի Լանկայի ռուպի:

Ժամային գոտին` GMT +06:00

Վիզա` Հայաստանի քաղաքացիներին տուրիստական այցով մինչև 30օր Շրի Լանկա մեկնելու համար վիզա անհրաժեշտ չէ: