rus eng arm
Դոմինիկյան Հանրապետություն
Դոմինիկյան Հարապետությունը էկզոտիկ բնության հիասքանչ վայերից մեկն է: Բարձրաբերձ լեռներ, կիլոմետրանոց սպիտակ լողափեր, փիրուզագույն ջրեր, որոնց մեջ երևում են կորալները, բազմատեսակ էկզոտիկ ծաղիկներ. ահա Դոմինիկյան Հանրապետության պատկերը:

Մայրաքաղաքը` Սանտո Դոմինգո դե Գուսման

Խոշոր քաղաքներն ու հանգստավայրերը: Բոկա-Չիկա, Լա Ռոմանա, Պունտա Կանա, Պուերտո Պլատա, Սամանա, Սանտո Դոմինգո:

Վարչական բաժանումը: Բաժանվում է 31 նահանգների և մեկ ազգային շրջանի:

Կլիման: Դոմինիկյան Հանրապետությունում կլիման տրոպիկական, ծովային է: Այստեղ ամբողջ տարին ամառ է, օդի միջին ջերմաստիճանը հունվարին +22С է, օգոստոսին` մինչև +31С: Ծովային բրիզի շնորհիվ` շոգը ավելի մեղմ է, ինչը և ստեղծում է իդեալական պայմաններ հանգստի համար: Հուլիսից` օգոստոս ամիսներին երկրի տարածքը տրոպիկակական ցիկլոնների ազդեցության տակ է լինում, որը բերում է անձրևների և փոթորիկների առաջացման:

Տարածքը` 48 730 քառ. կմ:

Բնակչությունը` 9 մլն մարդ;

Լեզուն: Երկրի պետական լեզուն իսպաներենն է: Խոսակցական լեզուն տուրիստական ոլորտում անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենն ու իտալերենն են:

Կրոնը: Բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, բայց կան նաև բազմաթիվ մանր կրոնական միավորումների հետևորդներ:

Արժույթը` դոմինիկյան պեսո

Վիզա` Վիզան կնքվում է Մոսկվայում Դոմինիկյան Հանրապետության դեսպանատանը: