rus eng arm
Բրազիլիա Բրազիլիան իր տարածքով Լատինական Ամերիկայի ամենամեծ երկրիրն է, իսկ աշխահում` 5-րդը: Կառնավալների, սամբայի, կապոեյրայի, անհոգության, հավեժ ամռան և հսկայական վայրի ջունգլիների երկիր: Աշխարհի ամենաջրառատ Ամազոն գետի երկիրը: Բրազիլիան համարվում է Լատինական Ամերիկայի տուրիզմի կենտրոնը:

Մայրաքաղաքը` Բրազիլիա

Խոշոր քաղաքներն ու հանգստավայրերը` Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո, Սալվադոր, Բելո Օրիզոնտի, Ֆորտաելզա, Ռեսիֆի, Բելեն, Կուրիտիբա, նովա Իսաուգու, Գոյնիյա, Պորտու Ալեգրի, Մանաուս:

Վարչական բաժանումը: Բրազիլիան բաժանվում է 26 նահանգների և 1 դաշնային շրջանի:

Կլիման: Բրազիլիայի տարածքի մեծ մասն ընկած է շոգ կլիմայական գոտում:

Տարածքը` 8,456,510 քառ. կմ:

Բնակչությունը` 189,853,126 մարդ:

Լեզու: Պետական լեզուն պորտուգալերենն է, տարածված է նաև իսպաներենը, ինչպես նաև օգտագործվում է ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը:

Կրոնը` կաթոլիկություն:

Արժույթը` ռեալ:

Ժամային գոտին` GMT-3: