rus eng arm
Կուբա
Կուբան մանր սպիտակ ավազի ու լազուր ծովի երկիր է: Կուբայի հանրահայտ հանգստավայրերից են Վարերդոն, Սանտյագո դե Կուբան, Սանտա-Մարիա, Պլայա-Էսմերալդա, Տրինիդադ: Կուբան նաև շատ ռոմի, ծով երաժշտության, պարերի և զվարճանքի, Հավանայի կարնավալների և հիանալի շոուի երկրի է, որի համար էր, ի դեպ, Ալ Կապոնեն միշտ գալիս Կուբա: Կուբան նաև հրաշալի էքսկուրսիաների ծրագրերի երկիր է: Այստեղ կազմակերպվում են «Ջիպ սաֆարի» մրցարշավը, զբոսանքներ կիասաստորջրյա նավակներով, ձիերով զբոսանքներ:


Մայրաքաղաքը` Հավանա:

Խոշոր քաղաքներ և հանգստավայրեր` Հավանա, Վարադերո, Հոլգին, Կայո-Կոկո, Կայո-Լարգո, Կայո-Գիլերմո, Կայո-Սանտա-Մարիա:

Վարչական բաժանումը: Կուբան բաղկացած է 14 նահանգներից և մեկ հատուկ մունիցիպիալ Հուվենտուդ կղզուց, նահանգներն իրենց հերթին բաժանվում են 169 մունիցիպալիտետների:

Կլիման: Կուբան գտնվում է երկրագնդի տրոպիկական գոտում: Օդի միջին ջերմաստիճանը հոկտեմբերից մինչև մարտ` -28°-32°C , իսկ ապրիլից` սեպտեմբեր` 35°-37°C: Անձրևների սեզոնը սկսվում է մարտ-ապրիլ և հոկտեմբեր-նոյմբեր ամիսներին, ճիշտ է, տրոպիկական անձրևը տևում է միայն 5-ից 10 րոպե , իսկ 2 ժամ անց այրող արևն էլի չորացնում է օդը:

Տարածքը: Կուբան իր մեծությամբ յոթերորդ կղզին է աշխարհում, իսկ Անտիլյան կղզիներից ամենամեծը: Այն ողողվում է Մեքսիկական ծոցի,Ատլանտիկ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով: Կուբայի երկարությունը արևմուտքից արևելք 1200կմ է: Իր պատմությամբ, մշակույթով, լեզվով ու ավանդույթներով Կուբան պատկանում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների թվին:

Ժամային գոտին` GMT -5.

Բնակչությունը: Մոտ 11.4 մլն մարդ: Մեծամասնությունը (2/3) Իսպանիայից գաղթածների հետնորդներն են, մնացածը` նեգրեր, մուլատներ, մետիսներ, կղզում կա նաև բավական մեծաքանակ չինական գաղութ:

Լեզուն:Պետական լեզուն իսպաներենն է: Հանգստավայրերում լայնորեն օգտագործվում են նաև անգլերենը, գերմաներենը, իտալերենը:

Կրոնը: Հիմնական մասը կաթոլիկներ են և այսպես կոչված «սանտերիա» կրոնի հետևորդներ:

Արժույթը: Դրամական արժույթը կուբական պեսսոն է, որը համարժեք է 100 սենտավոյի:

Ժամային գոտին: -5.0 GMT

Վիզա` Հայաստանի քաղաքացիներին Կուբա մեկնելու համար անհրաժեշտ է վիզա ստանալ Մոսկվայում Կուբայի դեսպանատանը առանց անձնական ներկայության: